Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ներպետական սահմաններ՝ երկրի ներսում

Ներպետական սահմաններ՝ երկրի ներսում
20.05.2024 | 20:02

2024 թվի մայիս ամսին սահմանազատում իրականցվեց ոչ միայն Տավուշի և Ադրբեջանի, այլև Տավուշի և Հայաստանի միջև:

Հայաստանի Հանրապետությունը մոլորակի միակ երկիրն է, որտեղ բնակավայր մուտքը թույլատրվում է միայն տվյալ բնակավայրի քաղաքացիների համար և այն էլ՝ անձնագրով:

Հայաստանը մոլորակի միակ երկիրն է, ուր պետության ներսում տեղադրվել են ներպետական սահմաններ:

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3885

Մեկնաբանություններ